Ինչո՞ւ է Զարեհ Սինանյանը «հավաքագրում» ՌԴ քաղաքացիների տվյալները
«Իրավունք» թերթը գրում է. «Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կրկին պատրաստվում է մեկնել ՌԴ: Սակայն, ըստ ռուսաստանյան մեր աղբյուրների, տեղի հայկական կազմակերպություններից գրեթե ոչ մեկը ցանկություն չունի հանդիպել նրա հետ: Եվ հենց սրանով պայմանավորված՝ նաև հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջի զավեշտ դարձած հայտարարությունը՝ եթե ցանկանում եք մասնակցել կայանալիք հանդիպմանը, կարող եք լրացնել ձեր անձնական տվյալները և հրավեր ստանալ: Բայց ուշագրավ հարց է ծագում, ինչի մասին են խոսում տելեգրամյան ալիքները, ինչո՞ւ է Գլենդելի նախկին քաղաքապետ Սինանյանը հավաքում ՌԴ քաղաքացիների անձնագրային տվյալները:
Հարց է նաև, թե այս անգամ ևս միակ մարդը, ով կուղեկցի Սինանյանին, կլինի՞ Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքի գործադիր կոմիտեի նախկին նախագահ Շահեն Պետրոսյանը: Բանն այն է, որ տելեգրամյան ալիքներից մեկը հուշում է, որ Շ. Պետրոսյանի այդ աջակցությունը պայմանավորված է նրանով, որ նա ցանկանում է դառնալ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչը Մոսկվայում և փուլ առ փուլ ՌԴ հայերի միության բոլոր բաժանմունքները հանել միության նախագահ Արա Աբրահամյանի ազդեցությունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը