Արցախում պատերազմից հետո պաշտոններից ազատվածներին հետ են բերում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Աշոտ Հակոբջանյանին նշանակել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Հակոբջանյանն Արցախի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո, երբ ներքաղաքական ճնշումը պիկի էր հասել։
Մասնավորապես, Վիտալի Բալասանյանի պահանջն էր՝ ազատվել ուժային կառույցի ղեկավարներից։ Հակոբջանյանի նկատմամբ կար հանրային դժգոհություն, ինչպես Հայաստանի ոստիկանության աշխատակիցներին էին Շուշի ուղարկել եւ պարտադրել առանց պատրաստվածության սահման գնալ, այնպես էլ՝ Արցախի ոստիկաններին։
Նա ներգրավված է եղել նաեւ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին պատերազմի օրերին Շուշիի բերդ տանելու գործում՝ քրեակատարողական հիմնարկներն Արցախում ոստիկանապետի վերահսկողության ներքո են։
Սակայն Հակոբջանյանն Արցախի նախագահի մտերիմներից է, ակտիվ է եղել նախագահական ընտրությունների քարոզարշավին։
Փաստորեն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է կադրային փոխատեղումներով փորձում թոզ փչել հանրության աչքերին՝ ցույց տալով, թե իբր գնում է արմատական փոփոխությունների, նույնը Արայիկ Հարությունյանն է անում»:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում