ՌԴ դեսպան. Հայաստանը շատ մեծ ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում
Հայաստանը մեծ ներդրում է ունեցել ֆաշիզմի եւ նացիզմի դեմ պայքարում: Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով այցելել էր Հաղթանակի զբոսայգի իր երկրում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ:
Նրա խոսքով` խորհրդային զինված ուժերի` առաջին հերթին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակները հավերժ գրվել են մեր ժողովուրդների պատմության մեջ:
Նա հիշեցրեց, որ այս տարի Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի հետ կապված եւս մի տարեդարձ է նշվելու: «Փետրվարի 23-ը նշանային է հետխորհրդային բոլոր երկրների համար: Խորհրդային հանրապետությունները շատ մեծ ներդրում ունեցան մարտական եղբայրության ամրապնդման գործում: Հանրապետությունները, հատկապես` Հայաստանը, շատ մեծ ներդրում ունեցան նրանում, որ մենք ապրում ենք ձեզ հետ միասին, որ աշխարհը չի ընկել ֆաշիզմի եւ նացիզմի անդունդը: Այս օրը եւս մի առիթ է հիշելու մեր նախնիներին, մեր փառահեղ ռազմական անցյալը եւ, հիմնվելով այդ ավանդույթների վրա, չնայած որեւէ խնդրի եւ մարտահրավերի, վստահորեն նայելու դեպի ապագա: Կարեւորը` հիշել, թե ինչն է մեզ միավորում եւ ուժեղ դարձնում»,- հավելեց ՌԴ դեսպանը:
Հիշենք, որ տոնը խորհրդային ծագում ունի. փետրվարի 23-ը Վլադիմիր Լենինի կողմից 1918 թվականին Բանվորագյուղացիական կարմիր բանակի ստեղծման օրն է: Հայաստանում այն ոչ պաշտոնապես նշվում է ԽՍՀՄ զինված ուժերում ծառայած միջին եւ ավագ սերնդի մարդկանց կողմից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...