Գագիկ Սողոմոնյանի տեղում կարող է հայտնվել Հայաստանից ProtonVPN-ի ՑԱՆԿԱՑԱԾ օգտատեր
Փորձեմ ձեզ բացատրել, թե ինչ է տեղի ունենում Գագիկ Սողոմանյանի ֆեյքի գործում: Բոլոր մեղադրանքների հիմքում դրված է մեկ «ապացույց». ֆեյքը «Ֆեյսբուք» է մտել կոնկրետ IP հասցեից, իսկ ձերբակալվածները միացել են IP հասցեին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՏՏ աուդիտոր Ռուբեն Մուրադյանը:
«Այնուհետեւ հրաշքներն են սկսվում. պարզվում է, որ այդ IP հասցեն պատկանում է ProtonVPN ծառայությանը: Իսկ հետ պարզվում է, որ այդ IP հասցեն կարող է ստանալ ProtonVPN-ի ցանկացած օգտատեր: Նաեւ պարզվում է, որ այդ IP հասցեն Մոլդովայից է, իսկ ProtonVPN-ը Հայաստանից օգտատերերին մոլդովական սերվերներ է առաջարկում՝ որպես ամենաարագ: Դրանից զատ էլ, պարզվում է, ինչն ամենազվարճալին է, որ ՈՉ ՄԻ այլ ապացույց չկա այն մասին, որ ձերբակալվածները թեկուզ ինչ-որ կերպ կապված են այդ ֆեյքի հետ: Ընդհանրապես: Առհասարակ բառից ասած:
Կարճ ասած՝ այս տրամաբանությամբ Գագիկ Սողոմոնյանի տեղում կարող է հայտնվել Հայաստանից ProtonVPN-ի ՑԱՆԿԱՑԱԾ օգտատեր:
Ինչո՞ւ եմ այս ամենն ասում. հիշեք, որ ես ասել եմ այն մասին, որ «համաԺՈՂՈՎՐԴ»-ական սերը միշտ հանգեցնում է բռնաճնշումների: Ահա եւ ձեզ ապացույց:
Ներկայացված տեսանյութում փաստաբանն այս ամենը (եւ ոչ միայն) ավելի մանրամասն է պատմում: Ես իմ տեքստում իրավաբանական ասպեկտների չեմ առնչվում:
Disclaimer. այս գործով 4 ձերբակալվածներին էլ ծանոթ եմ, իսկ Արիկ Սաղաթելյանն իմ լավագույն ընկերն է»։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը