Գերմանիայում կստուգեն վերմախտի զինվորների մասնակցությունը խորհրդային զինծառայողների սպանության գործում. ԶԼՄ-ներ
Լյուդվիգսբուրգում տեղակայված Նացիոնալ-սոցիալիզմի հանցագործությունները բացահայտելու գծով կենտրոնը ստուգում է վերմախտի զինվորների մասնակցությունը խորհրդային զինծառայողների սպանության գործում. կասկածվում է յոթ մարդ: Այդ մասին կիրակի հայտնել է Welt am Sonntag թերթը:
Նախկին գերմանացի զինվորները պահպանել են ճամբարները, որոնցում անմարդկային պայմաններում պահվել են Կարմիր բանակի մարտիկները: Պարբերականը հիշեցնում է, որ գերեվարված շուրջ 5.7 միլիոն խորհրդային զինծառայողներից 3.3 միլիոնը մահացել է նացիստական ճամբարներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ունենք տվյալներ շուրջ 25 ճամբարների եւ այդտեղ ծառայող անվտանգության աշխատակիցների մասին տեղեկատվությամբ»,-պատմել է կենտրոնի ղեկավար Թոմաս Վիլը: «Մենք կարողացել ենք պարզել շուրջ 2 հազար մարդու ինքնությունը, որոնք, հնարավոր է, ողջ են ներկայում»,-նշել է նա:
Welt am Sonntag-ը գրում է, որ զինվորների նկատմամբ այդքան ուշ հետաքննությունը պայմանավորված է իրավական իրավիճակի փոփոխությամբ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...