Այս խեղկատակության դեմքերը երկրի ԱԱԾ-ն վերածել են կրկեսի. Միհրան Հակոբյան (տեսանյութ)
ԱԱԾ կոչվող կրկեսը դատական համակարգի իրենց որոշ գործակալների, ենթադրյալ գործակալների, կամակատարների, մարդկանց միջոցով ձերբակալել է 4 մարդու․այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, «Քառյակ մեդիայի » համահիմնադիր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Մհեր Ավագյանի և Արամ Սարգսյանի ձերբակալություններին:
Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:
Միհրան Հակոբյանի խոսքով, ըստ հրապարակված որոշ տեղեկությունների՝ կան դատավորներ, օրինակ՝ 3 երեխայի հորը որպես խափանման միջոց կալանք նշանակած դատավորին, նույն ԱԱԾ-ն տարիներ առաջ գաղտնանկարել է թմրանյութ օգտագործելիս:
«Դա դեմ են տվել տվյալ դատավորին ու դարձրել իրենց գործակալն ու կամակատարը: Հիմա ամբողջ երկրագունդը կարող է հետևել ու տեսնել, որ 4 անձ ձերբակալված է հայտնի ֆեյքի գործով, որը ինչ-որ տեքստեր է հրապարակում, մարդիկ ձերբակալված են, բայց այդ ֆեյքը շարունակում է գրել նույն տեքստերը, նույն բառապաշարով։ Երևի բոլորն են հասկանում, որ այդ ֆեյքը ծաղրում է այս գործընթացի մեջ ներգրավված բոլոր խեղկատակներին, և այս խեղկատակության դեմքերը երկրի ԱԱԾ-ն վերածել են մի «Շապիտո կրկեսի»,- ասաց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին