Վարույթ իրականացնող մարմինն ակնհայտ սխալ պատկերացումներ ունի VPN-երի եւ IP հասցեների մասին
Ես Արամ Սարգսյանի պաշտպանը չեմ, բայց պարոն Բեքարյանի կալանքի միջնորդությանը կից նյութերից առերևույթ կերպով պարզ է, որ ինչպես Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին, այնպես էլ Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին: Ակնհայտ է, որ վարույթ իրականացնող մարմինն ակնհայտ սխալ պատկերացումներ ունի VPN-ների և IP հասցեների աշխատանքի վերաբերյալ, որոնք նշված համակարգերի աշխատանքի վերաբերյալ մինիմալ գիտելիք կամ պատկերացում ունեցող անձի մոտ ժպիտ են առաջացնում։
Էլ չեմ խոսում այս սխալ եզրակացությունների հիման վրա արված իրարամերժ իրավաբանական որակումների (օրինակ՝ նույն գործողությունը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ և 226.2-րդ հոդվածով, ինչն արգելված է ՀՀ քրեական օրենսգրքով) կամ Սահմանադրականի դատարանի որոշմամբ փաստացի գործողությունը դադարեցված 307.4-րդ հոդվածով մեղադրանքի առաջադրման մասին։
Հ.Գ. Էս պայմաններում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «խեղճ» նախագահը առանց դատավորների նկատմամբ բիրտ ճնշումների ո՞նց ապահովեր պատվերի կատարումը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը