Կորոնավիրուսի դեմ «ЭпиВакКорона» ռուսական պատվաստանյութը տարեցների համար հասանելի կլինի մինչեւ փետրվարի վերջը
Կորոնավիրուսի դեմ «ЭпиВакКорона» պատվաստանյութը, որը մշակվել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» կենտրոնում, 60-ից բարձր տարիքի մարդկանց համար քաղաքացիական շրջանառության շրջանակներում հասանելի կլինի մինչեւ փետրվարի վերջը, կարծում է կենտրոնի տնօրեն Ռինատ Մակսյուտովը: Այս մասին նա ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ավարտվել են տարեցների վրա պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որին մասնակցել է 150 կամավոր: Մակսյուտովի խոսքով՝ փորձարկվողների 94%-ը կորոնավիրուսի դեմ իմունիտետ է ձեռք բերել:
Պատվաստանյութի ուղեցույցում շուտով համապատասխան փոփոխություններ կկատարվեն:
Մակսյուտովը հիշեցրել է, որ «Վեկտորը» ակնկալում է, թե «ЭпиВакКорона»-ն կորոնավիրուսի դեմ իմունիտետը մեկ տարով կապահովի:
«100 կամավորների 1-2 փուլերի վերջին կետը մայիսի 18-ն է՝ առաջին պատվաստումից 9 ամիս անց, երբ մենք ստուգելու ենք հետպատվաստումային իմունիտետը»,- ասել է նա:
Փետրվարին, նրա խոսքով, կարտադրվի այս պատվաստանյութի 500 000 չափաբաժին, մարտին` 1,5 մլն, իսկ հետագայում «Վեկտորը» նախատեսում է ամսական արտադրել մինչեւ 5 մլն չափաբաժին:
Երբ պատվաստանյութի ներքին կարիքը բավարարվի, «Վեկտորը» մտադիր է դիտարկել դրա արտահանման տարբերակները, հավելել է Մակսյուտովը:
Այժմ Ռուսաստանում պատվաստում են հիմնականում Գամալեյի անվան կենտրոնի կողմից մշակված եւ ՌԴ-ում գրանցված առաջին «Սպուտնիկ V» պատվաստանյութով: «ЭпиВакКорона»-ն գրանցված է, սակայն դրա զանգվածային արտադրությունը դեռ չի սկսվել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...