Իշխանություններն ի վիճակի չեն խնդիրներ լուծելու, պետք է հրաժարական տան, դա է մեր ազգի փրկությունը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ով խոսեց երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներից:
«Այսօր ես այստեղ եմ ճշմարտությունն ասելու, ես որքան քաղաքականությամբ զբաղվել եմ, իմ ժողովրդին չեմ խաբել: Հիմա երկրում տնտեսական ճգնաժամ է, համաճարակ, հողեր են հանձնվել, կապիտուլյացիա, զոհեր, անհետ կորածներ կան, գերիներ կան պատերազմից չորս ամիս անց, պատկերացրեք ծնողների վիճակը, տեղյակ չեն իրենց երեխաներից, դա գժվելու է»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնելով 2020 թվականի հունիսի 5-ի իր հարցազրույցը, Գագիկ Ծառուկյանն ասաց՝ երբ ասել է, որ անդունդի եզրին է երկիրը, Արցախը կորցնելու ենք, երկրի ղեկավարությունը որևէ քայլ չի արել իրավիճակը փրկելու համար. «Եթե խելք ունեին, քայլ կատարեին, պատերազմ չէր լինի, այդքան զոհ չէր լինի, այսօր այս ցրտին այստեղ ժողովուրդը հավաքված է, որովհետև դանակը հասել է ոսկորներին»:
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ հասարակությունը սոցիալական խնդիրները լուծելու որևէ տարբերակ չունի, իսկ իշխպանությունն ունակ չէ դրանք լուծելու:
«Օր օրի ավելի է վատանալու երկրի վիճակը, նրանք ի վիճակի չեն խնդիրներ լուծելու, իշխանությունը պետք է հրաժարական տա, դա է մեր ազգի փրկությունը»,-ասաց Ծառուկյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին