Ուզում են հրապարակում քիչ մարդ տեսնել. ինչ հրահանգ է տվել Նիկոլ Փաշինյանը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել: Իշխանություններն այս օրերին ուզում էին ցույց տալ, թե անհանգստացած չեն, սակայն իրականում դա սոսկ արտաքին շղարշ է: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, թե կատարված ուսումնասիրություններով, հանրահավաքի մասնակիցները բավականին շատ են լինելու:
Եվ ահա, կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, մարզպետներին հրահանգվել է համայնքապետների միջոցով համապատասխան «աշխատանքներ տանել», որ մարդիկ «հանգիստ նստեն տեղները»: Նմանատիպ հրահանգ տրվել է նաև իրավապահ համակարգին՝ արդեն այսօրվա անելիքի համար՝ «ճանապարհներին ուշադիր լինելու» առումով:
Ճիշտ է, ըստ մեր աղբյուրի, Փաշինյանին ասել են, որ հիմա շատ դժվար կլինի մարդկանց թույլ չտալ մարզերից գալ, բայց վերջինս հրահանգել է ուղղակի գործ անել՝ «ինչքան հնարավոր ա»:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ իշխանամերձ, իշխանապաշտ որոշ շրջանակներ հնարավոր է այսօր սադրանքներ հրահրեն՝ բախումների ու հանրահավաքը «հարամելու» նպատակով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը