Լավ էս անօրեն մոտեցումով մինչև ո՞ւր. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գյումրու թիվ 25 դպրոցի ուսուցիչներին ու ծնողներին տեղեկացնում են , որ ռազմական դրության ժամանակ դասադուլ անելու իրավունք չունեն ու եթե դասադուլ են արել, ապա նաև աշխատավարձ չեն ստանա, գործը ուղարկվելու է դատախազություն :
Լավ էս անօրեն մոտեցումով մինչև ո՞ւր :
Ես չգիտեմ, թե կրթության նախարարությունը ինչու՞ է ձեռքերը լվացրել քաշվել կողքի :
Միայն այն, որ նորանշանակ տնօրենը ի վիճակի չէ դասապրոցես կազմակերպելու և կոլեկտիվի ու ծնողների վստահությունը շահելու, արդեն խոսում է մի շարք հարցերի մասին :
Հուսամ Աշխատանքի և սոցիալական հարցերի պետական տեսչությունը, Կրթության տեսչությունը, ԿԳՄՍ-ն հարցին խիստ մոտեցում կցուցաբերեն և մի մեծ համայնքի շահերը չեն ստորադասի մի քանիսի կապրզներից , բարի՛ եղեք, քայլեր ձեռնարկեք և լուծեք անլուծելի թվացող , բայց մեկ ժամ պահանջող հարցը և ազատե՛ք դպրոցը որոշների սիրելի տնօրենից : Ստիպված եմ հրապարակային հանդես գալ , քանի որ գրավոր և բանավոր բոլոր դիմումները ուղարկված են և պատասխանները ամոթալի են :
Ռազմական դրության ժամանակ հովանավորչություն անելուց չխուսափեցին , բայց աշխատավարձ չտալով ու դատախազություն դիմելով են վախեցնում»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ