Այսօր ցավ է, կորստի անհաղթահարելի դառնություն եւ դատարկություն. Բելլա Քոչարյան
Պատերազմի սարսափը կրկին վերապրեցի չարաբաստիկ 44 օրերի ընթացքում։ Ցավը, դառնությունը ամեն օր ինձ հետ էին տանում մեր նկուղ, որտեղ ապրում էինք, պայքարում, պայքար՝ հանուն մեր հաղթանակի։ Իսկ այսօր․․․ Այսօր ցավ է, կորստի անհաղթահարելի դառնություն եւ դատարկություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Փետրվարի 20-ն իմ հիշողության մեջ դաջվել է՝ որպես հայի միասնության օր։
Մենք գիտակցում էինք, որ մեր բռնած ուղին դժվար է լինելու, իսկ Խորհրդային Միության տարիներին՝ գրեթե անհնարին։ Բայց համոզված էինք ու հույսով լի, որ հայի նպատակն ու երազանքն իրականություն է դառնալու։
Շուտով կյանքը բարձր հարկերից տեղափոխվեց նկուղներ։ Պատերազմը հիմնովին ու անդառնալի փոխեց կյանքի մասին մեր պատկերացումները։ Ու նույնիսկ ամենամութ ու անհույս թվացող պահերին համոզված էինք, որ մեզ անհնար է կոտրել, քանի որ միասնական ենք եւ վճռական՝ հայի գոյության պայքարում:
Պատերազմի սարսափը կրկին վերապրեցի չարաբաստիկ 44 օրերի ընթացքում։ Ցավը, դառնությունը ամեն օր ինձ հետ էին տանում մեր նկուղ, որտեղ ապրում էինք, պայքարում, պայքար՝ հանուն մեր հաղթանակի։ Իսկ այսօր․․․ Այսօր ցավ է, կորստի անհաղթահարելի դառնություն եւ դատարկություն...»


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը