Ադրբեջանի հետ կա երրորդ հուշագիր, որն իրականացվում է, և որևէ հիմք չկա՝ դրան չհավատալու․ «Իմ քայլը» լքած պատգամավոր
«Իրավունք» թերթը գրում է․ «Նոր տարածքներ կորցնելու վտանգը դամոկլյան սրի պես շարունակում է կախված մնալ մեր երկրի գլխին: Մանդատը ստանալուն պես ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը փաստում է, որ մենք զիջել ենք Սյունիքի անվտանգության գոտին, և այսօր ստացվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը կանգնած են մեր օդանավակայանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա:
– Կան գյուղեր, որոնք մի քանի մետր հեռավորության վրա են: Այսինքն՝ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սրանք տեղի են ունեցել բանավոր փոխըմբռնմամբ՝ տեսնում ենք, որ կա հստակ հուշագիր՝ հստակ կետով: Ես չգիտեմ՝ ապագայում հնարավոր կլինի սա չեղարկել, թե ոչ: Եթե հնարավոր չլինի չեղարկել այդ կետերը, ապա հնարավոր չի լինի պահպանել Սյունիքի անվտանգությունը: Այնտեղ կետ կա նաև Դավի Բեկ, Գորիս և Կապան ճակատային ճանապարհների համատեղ օգտագործման մասին:
Ակնհայտորեն ամեն օր երևում է, որ կա երրորդ հուշագիր, որն իրականացվում է, և որևէ հիմք չկա՝ դրան չհավատալու: Իհարկե, գոյություն ունի: Բայց էլ ի՞նչ նոր զիջումներ պետք է անենք, Սյունիքում այլևս զիջելու բան չկա: Սյունեցիները վախենում են, որ կարող են GPS-ով գալ ու սահմանազատում անել, և պնդում են, որ ամենօրյա իրենց անվտանգությունը պետք է ապահովվի, քանի որ ոչ բոլոր տեղերում են, որ հայ կամ ռուս սահմանապահներ են կանգնած»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը