Փետրվարի 20-ին ես կլինեմ Ազատության հրապարակում. Արտյոմ Մարկոսյան
Դերասան, հումորիստ, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր մեր պետությունն ու հայրենիքը կանգնած են դժվարին կացության առջեւ՝ լինել-չլինելու խնդրի առջեւ։
«Այո, այո, հե՛նց այդպես... քանզի Հայրենիքի մի մասն արդե՛ն կորցրել ենք, Պետությունը՝ կորցնում ենք... Եվ սրանք ո՛չ վատատեսության, ո՛չ էլ չափազանցված և անհիմն՝ պարզապես խոսքեր են, այլ դառը իրականություն եւ ցավալի փաստեր։
Համոզված եմ, որ բազմաթիվ բանականություն, արժանապատվություն, վերլուծելու եւ հասկանալու ունակություն ունեցող հայ մարդիք համաձայն են վերոգրյալի հետ՝ մի մասը, գոնե, «հոգու խորքում»…
Համոզված եմ, որ համաձայն են եւ ոչ մի կերպ չե՛ն կարողանում, չե՛ն ցանկանում ընդունել այս ամենն, այս մղձավանջը, որի մեջ հայտնվեցինք 2018 թ.-ի ապրիլից։ Հայտնվեցինք, մի մասս, կամավոր, մի մասս էլ՝ ակամայից։ Մի մղձավանջի մեջ, որն, արդյունքում, արհավիրք հանդիսացավ մեր ազգի, Հայրենիքի եւ Պետության համար եւ որն, ըստ իս, ուղիղ 100 տարի անց, մեր ազգին նետած, պատմության վերջին, կարելի է ասել, վճռորոշ մարտահրավերն է...
Իսկ բավարա՞ր է արդյոք, առանց տեղի ունեցածի պատճառները նաեւ սեփական անձի, սեփական գործելու կամ անգործության մեջ փնտրելու, առանց քայլեր ձեռնարկելու, պարզապես, «հոգու խորքում չընդունելով» կատարվածն ու կատարվողը, դիմակայել այս մարտահրավերին և հաղթահարել այն, իհարկե՝ ոչ։
Ուստի՝ կա՛մ ուշքի կգանք, տապալված վիճակից ոտքի կկանգնենք, կինքնամաքրվենք, վերջապես ճիշտ կգնահատենք արժեքները եւ կունենանք, ավելի ճիշտ՝ արժանի կլինենք ունենալու արժանապատիվ մարդու, քաղաքացու, կյանքի բացարձակ արժեքներից մեկը՝ Պետություն, կամ, նույն կերպ շարունակելով, դասեր չքաղելով անցյալում թույլ տրված սխալներից, չապաշխարելով գործած մեղքերի համար, զուտ իներցիայով, մի կերպ, լավագույն դեպքում, կգոյատեւենք եւս 100 տարի եւ... եւ վերջ...
Փետրվարի 20-ին՝ ժամը 15։00, ես կլինեմ Ազատության հրապարակում»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ