Հնդկաստանն ու Չինաստանը կմիանան ռուս-իրանական համատեղ զորավարժություններին
Հնդկաստանի ռազմածովային ուժերը պատրաստվում է միանալ իրանական և ռուսական ուժերի համատեղ զորավարժություններին, որոնք նախօրեին մեկնարկել են Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրծովակալ Հոսեյն Խանզադին՝ շեշտելով, որ իրանական նավատորմն ուժեղագույններից մեկն է տարածաշրջանում:
Խանզադին նշել է նաև, որ Չինաստանի ռազմածովային ուժերից հայտարարել են, որ չինական Նոր տարվա տոնակատարությունից հետո իրենք ևս կմիանան ընթացիկ զորավարժություններին:
Կոնտրծովակալի խոսքով՝ այս օրերին ընթացող զորավարժությունների նպատակը տարածաշրջանում հավաքական անվտանգություն, ինչպես նաև Հնդկական օվկիանոսի հյուսիսում կայուն անվտանգություն ապահովելն է:
Հիշեցնենք, որ ռուսական նավատորմը, այդ թվում՝ «Ստոյկի» ռազմանավն ու «Կոլա» ռազմական լցանավը, ժամանել են Իրանի ջրային տարածք և սկսել համատեղ գործողություններն իրանական ռազմանավերի հետ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...