«Ահաբեկիչ Էրդողանը». Թուրքիան թվիթերյան գրառման պատճառով հետաքննություն է սկսել հոլանդացի պատգամավորի նկատմամբ
Անկարայի գլխավոր դատախազությունը հոլանդացի պատգամավոր Գերթ Վիլդերսի՝ Twitter-ում արված գրառման պատճառով վերջինիս նկատմամբ հետաքննություն է սկսել, թուրքական Haberturk հեռուստաալիքին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, նախօրեին պատգամավորը սոցցացում տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը՝ թուրքական դրոշի ֆոնին, իսկ նկարի մյուս հատվածում մորուքով և գլխաշորով Էրդողանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշի ֆոնին է։
Պատգամավորը լուսանկարը վերնագրել է․ «Ահաբեկիչ»։
Թուրքիայի գլխավոր դատախազությունը կարծում է, որ հրապարակումը «վիրավորանք է պարունակում նախագահ Էրդողանի նկատմամբ»։
Վիլդերսը Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր է 1998 թվականից, 2006 թվականից ղեկավարում է «Ազատություն» կուսակցությունը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...