Տղաների կյանքի գնով պահածը մետր առ մետր թուրքին են հանձնում գաղտնի համաձայնագրերով, դեռ ինչքա՞ն արյուն է պետք, որ հագենա իշխանության իրենց ծարավը
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Նայում ես պատերազմի մասնակիցների, գերիների, անհայտ կորածների հարազատների բողոքներին եւ ապշում դրան իշխանությունների ցինիկ արձագանքից։
Հաստատ համոզվում ես, որ կլուբնիկը ու «Արտ լանչը» զինվորների նկատմամբ հոգատարությունից չէին, այլ առաջին հերթին բանակը քանդելու եւ երկրորդ հերթին՝ կոռուպցիայի համար է։ Որովհետեւ զինվորը սրանց համար ոչ մի արժեք չունի։
Իսկ սրանք հասկանո՞ւմ են, որ իրենք փափուկ բազկաթոռներին նստած պարգեւավճարներ են որոճում նրա շնորհիվ, որ տղաները անհայտ կորան ու զոհվեցին։ Իսկ սրանք Արցախ էին գնում միայն օրապահիկ ստանալու համար։
Իսկ սրանք գիտե՞ն, որ տղաները գնում էին կռվելու եւ զոհվելու, որովհետեւ կարծում էին, թե թիկունքին ունեն Հայրենիք ու պետություն, որը իրենց մասին հոգ կտանի ամեն պարագայում։ Իսկ սրանք տղաների կյանքի գնով պահածը մետր առ մետր թուրքին են հանձնում գաղտնի համաձայնագրերով։
Իսկ այս վամպիրներին դեռ ինչքա՞ն արյուն է պետք, որ հագենա իշխանության իրենց ծարավը»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ