«ԼՂ պաշտպանության մասին պետք չէ մտածել, դա ՌԴ-ն ապահովում է, իսկ ՀՀ-ի մասին պետք է մտածել»․ Եվսեեւ
«168 ժամ» թերթը գրում է. «Կարծում եմ՝ պետք է կոտրել ՊՆ-ի այդ իրավիճակը: Ռուսաստանը եւս ապրել է նման իրավիճակ: Դա եղել է չեչենական պատերազմից հետո, այդ ժամանակ Ռուսաստանը, փաստորեն, պարտվել էր պատերազմում, բայց Ռուսաստանը կարողացավ ներսից հավաքվել եւ հաղթել երկրորդ պատերազմում: ՌԴ-ի փորձը պետք է հաշվի առնել, Հայաստանը կարող է ինքնուրույն հավաքվել, բայց կա նաեւ դաշնակից, որը մշտապես օգնում է: Պարզապես պետք է ճիշտ որոշումներ կայացնել, ամրապնդել զինված ուժերը եւ պատրաստվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱՊՀ Ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեեւը՝ անդրադառնալով ՀՀ-ին սպառնացող վտանգներին:
Ըստ նրա՝ ՀՀ պաշտպանությանը պետք է պատրաստվել, քանի որ ԼՂ պաշտպանության մասին պետք չէ մտածել, դա ՌԴ-ն ապահովում է, իսկ ՀՀ-ի մասին պետք է մտածել, ինչպես պաշտպանել Ադրբեջանից, Թուրքիայից՝ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ՝ Նախիջեւանի կողմից:
Նրա խոսքով՝ պետք է լրջորեն մոտենալ ոչ միայն ԶՈՒ մարտունակության վերականգնմանը, այլեւ մոբիլիզացիոն ռեզերվի հարցին, որը, ինչպես պարզվեց՝ կա՛մ չկա, կա՛մ դրան կցված սպառազինություն չկա, կա՛մ չկա ցանկություն այն գործի դնել, այդ հարցը որակապես պետք է փոխվի:
«Հնարավոր չէ խոսել ՀՀ տարածքի պաշտպանության մասին, եթե հնարավոր չէ իրականացնել մոբիլիզացիա, քանի որ ներկայումս խոսքը ՀՀ տարածքի պաշտպանության մասին է՝ պաշտպանելու համար Հայաստանը՝ որպես անկախ, ինքնիշխան պետություն: Սա ամենակարեւոր հարցն է: Դրա համար հարկավոր է ձեռնարկել որոշակի քայլեր, եւ ասեմ, որ ՌԴ-ն պատրաստ է այդ հարցերում Հայաստանին աջակցել»,- ասել է Վլադիմիր Եվսեեւը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը