Հերթական «մեղավորներ» կնշանակեն. ինֆորմացիոն հարվածի առաջին ալիքը ավելի ուժգին է լինելու
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բազմաթիվ մտավորականներ, կրթական հաստատություններ, եկեղեցականներ եւ, ընդհանրապես, հանրության ինտելեկտուալ հատվածը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վերջինս հայտարարում է, որ նշվածները ժողովուրդ չեն: Սակայն, ինչպես երեւում է, դրանով իշխանությունները չեն սահմանափակվելու:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական ու հատկապես «մերձիշխանական» որոշակի շրջանակներ, որոնք այս շրջանում հետեւողականորեն զբաղված են Նիկոլ Փաշինյանի «երեսը լվանալով», հանձնարարություն են ստացել «ուժգին հակահարված» տալ հրաժարական պահանջողներին եւ նրանց հերթական «մեղավորներ» նշանակել: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, «գույքագրելու» են մտավորականների, դասախոսների, եկեղեցականների, բնականաբար, նաեւ քաղաքական գործիչների հայտարարությունները պատերազմի ժամանակ, թե արդյոք նրանք պահանջել են պատերազմի դադարեցում, արդյոք խոսել են այդ մասին:
Մեր տեղեկություններով, եղել են հակառակվողներ, ովքեր նշել են, թե այդ ժամանակ ռազմական դրություն է եղել, մարդիկ պաշտոնական տեղեկությունից զատ այլ բան չէին կարող ասել, մյուս կողմից էլ՝ նշյալ շրջանակները չէին կարող ճիշտ տեղեկություն ունենալ, որ նման պահանջ դնեին:
Սակայն իշխանական «վերնախավն» անդրդվելի է եղել. ասել են, որ ինֆորմացիոն հարվածի առաջին ալիքը ավելի ուժգին ազդեցություն է ունենում, քան պարզաբանումները, ու մինչեւ հասցնեն «արդարանան», հանրության զգալի շերտի մոտ որոշակի վերաբերմունք կձեւավորվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ