Ում հետ է նախընտրում «գործ բռնել» ՏԿԵ նախարարությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած 2021 թվականը դեռ նոր է մեկնարկել, սակայն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն արդեն մեկ անձից կատարվող գնումների է ձեռնամուխ եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նախարարությունն արդեն իսկ պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ փոստային ծառայությունների, էլեկտրականության բաշխման, ինչպես նաեւ փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ մատուցելու համար: 256 հազար դրամ արժողությամբ ծառայության մասին պայմանագիրը կնքվել է «Սիլ ինշուրանս» ընկերության հետ, որի հիմնադիրը գործարար Խաչատուր Սուքիասյանն է:
Առհասարակ, վերջին շրջանում այս ընկերության հետ կնքված պայմանագրերի թիվը կտրուկ ավելացել է։ 2020 թվականին եւս նախարարությունը հենց այս ընկերության հետ էր 195 հազար 700 դրամի չափով պայմանագիր կնքել: 2020 թվականին կնքված պայմանագրերը բազմազան են եղել, սակայն մեծ տեղ են գրավել դիմակները, ձեռնոցներն ու ախտահանիչ նյութերը, որոնք գնվել են մեկ ընկերությունից:
Խոսքը «Խաս-Խազ» ՍՊԸ-ի մասին է, որից գնումներ են կատարվել ընդհանուր 243 հազար դրամի չափով: Մեկ անգամ էլ 100 հազար դրամի չափով գնումներ են կատարվել «Անտիբակ» եւ «Արսանիտ» ՍՊԸ-ներից: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս ընկերությունը Երեւանի տարբեր վարչական շրջաններում խանութներ ունի՝ «Հազար ու մի մանրուք»-ը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ