Պարտություն նաեւ համացանցում. Գուցե, ոչ թե Ադրբեջանն, այլ Հայաստա՞նն է դիմել Facbook-ին քարտեզն արգելափակելու համար
Պարտությունից հետո Հայաստանի և հայ ժողովրդի նվաստացումը շարունակվում է նաև համացանցային տիրույթում։ Չգիտես ինչու Google-ն իր GPS համակարգով Հայաստանի տարածքներն է «հանձնում» Ադրբեջանին։ Այսօր էլ պարզվեց, որ Facebook-ը արգելափակում է Հայաստան-Արցախ միացյալ քարտեզը, պատճառաբանելով, որպես « անընդունելի բովանդակություն» ունեցող հրապարակում։ Հետաքրքիր է Facebook-ի անաչառությունը, այն չի նկատում թուրքական կայսերական քարտեզները, ադրբեջանական հայկական տեղանուններով, քարտեզներով գինիների պիտակները և բազում նման «անընդունելի բովանդակության» նյութեր։ Իհարկե, այս ամենը պատերազմի, քարոզչական շարունակությունն են, որի վրա Թուրքիան և Ադրբեջանը նաև ահռելի գումարներ են ծախսում։ Իսկ մե՞նք, մեր այսպես կոչված կառավարությու՞նը, Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարա՞րը, մեր «հզոր, զարգացած» IT տեխնոլոգնե՞րը, այպես կոչված ՊՈԱԿ-ի աշխատողնե՞րը։
Ներեցեք, մոռացել էի, դրանցից ոչ մեկին չի հետաքրքրում Հայաստանը, Արցախը, Սյունիքը, մեր սահմանները։ Դրանք բոլորը զբաված են միայն Արցախը հանձնած իրենց կուռքի քմահաճույքները բավարարելով,իսկ տեխնոլոգիաներն ու քարոզչությունն ուղղված են միայն ու միայն ընդդիմադիր գործիչներին և իրենց չհամակրող անձանց վարկաբեկելով։
Հ․Գ․ Գուցե, ոչ թե Ադրբեջանն, այլ Հայաստա՞նն է դիմել Facbook-ին քարտեզն արգելափակելու համար։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ