Հնդկական դեղագործական ընկերությունները կարգավորել են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը
Հնդկական դեղագործական ընկերություններն արդեն յուրացրել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը: Այդ մասին հայտնել է Hetero Biopharma Limited ընկերության փոխնախագահի տեղակալ Բալա Ռեդին: Այդ հնդկական դեղագործական ընկերությունը կթողարկի դեղամիջոցը Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում, որը ղեկավարում է նախագիծը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ակնկալվում է, որ պատվաստանյութը, որն արտադրվել է Հնդկաստանում, կկիրառվի ոչ միայն այդ երկրում, այլ նաեւ կմատակարարվի այլ պետություններին:
Ինչպես ՏԱՍՍ-ին հիշեցրել է ընկերության ավագ մենեջեր Ռաջենդրան Քումար Փալաքորթխին, ընկերությունն արտադրում է բազմաթիվ դեղամիջոցներ, օրինակ, քաղցկեղի դեմ, երիկամների եւ օրթոպեդիկ հիվանդությունների դեմ պայքարող դեղորայք: Սակայն պատվաստանյութ այդտեղ թողարկելու են առաջին անգամ` «համավարակը ստիպել է»:
«Սպուտնիկ V»-ն արտադրելու համար ընկերությունում ստեղծել են երկու արտադրական գիծ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...