Նյու Յորքում Պետական անվտանգության կոմիտեի լրտեսության թանգարանի հավաքածուն վաճառվել է աճուրդում
Նյու Յորքում Պետական անվտանգության կոմիտեի լրտեսության թանգարանի հավաքածուն վաճառվել է շաբաթ «Սառը պատերազմի մասունքներ» խորագրով աճուրդի ժամանակ, որը կազմակերպել էր Julien’s Auctions աճուրդի տունը: Հաղորդվում է, որ ամենաթանկարժեք լոտը կանացի պայուսակն էր դրանում տեղադրված թաքնված տեղախցիկով, որը վաճառվել է 32 հազար դոլարով, սակայն նախնական արժեքը 2-3 հազար դոլար էր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աճուրդում ընդհանուր առմամբ ներկայացվել է ավելի քան 400 լոտ՝ սկսած փոքր տեսախցիկներից եւ ձայնագրող սարքերից, որոնք թաքցված էին ամենատարբեր առարկաներում, եւ վերջացրած փաստաթղթերի բնօրինակներով, որոնք գրել է Էռնեստո Չե Գեւարան, որը վաճառվել է 16 հազար դոլարով 10-15 հազար նախնական գնի դեպքում:
25 650 դոլարով վաճառվել է խորհրդային «լրտեսական մետաղադրամ» 1 ռուբլի արժույթով, որն ուներ գաղտնի պահոց: Մասնագետներն ակնկալում էին, որ դրա վերջնական դրույքը կգերազանցի 200-300 հազար դոլարը: Փոքր տեսախցիկը, որը տեղադրված էր John Player Special ծխախոտի տուփի մեջ, վաճառվել է 19 200 դոլարով 600-800 դոլար նախնական արժողության դեպքում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...