Պյանիչը՝ Ռոնալդուի եւ Մեսիի տարբերության մասին
Թուրինի «Յուվենտուսի» նախկին խաղացող, այժմ «Բարսելոնայում» հանդես եկող բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը խոսել է իտալական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին։
«Ռոնալդուն տպավորում է իր կայունությամբ եւ պրոֆեսիոնալիզմով։ Նա կենտրոնացած է իր նպատակների վրա՝ գոլեր, հաղթանակներ, վիճակագրություն։
Լեոն աստվածային շնորհ ունի, դա պոեզիա է, որը տպավորիչ է։ Մեսին այս մրցաշրջանում առավելագույն կենտրոնացած է։ Նա հասկանում է, թե ինչը կլինի իր համար լավագույնը։
Բոլորը ցանկանում են, որ Լեոն մնա։ Եթե կորցնում ես Մեսիին, շատ այլ բաներ ես կորցնում։ Նա բացառիկ է»,- Պյանիչի խոսքը մեջբերում է Telefoot-ը։
Պյանիչը խաղացել է երկու լեգենդների հետ էլ։ Նա 2020թ․ ամռանն է «Յուվենտուսից» տեղափոխվել «Բարսելոնա»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում