Իշխանության տարբեր տրամաչափի դեմքեր զբաղված են թեման «սվաղելով», հանրությանը մոլորեցնելով. Տիգրան Աբրահամյան
Ուղիղ երկու օր է համացանցում շրջանառվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ պայմանավորվածության մասին հուշագիրը, սակայն իշխանությունն այդպես էլ չի պարզաբանել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Ուղիղ երկու օր է համացանցում շրջանառվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ պայմանավորվածության մասին հուշագիրը, սակայն իշխանությունն այդպես էլ չի պարզաբանել՝
ա) ինչ պայմանավորվածության մասին էր խոսում փոխվարչապետ Ավինյանը՝ փակագծերը չբացելու պատճառ նշելով դրա գաղտնիության գործոնը,
բ) եթե շրջանառվող հուշագիրն առնչություն չունի ձեռք բերված պայմանավորվածության հետ, ապա ինչո՞ւ չի հերքվում։
գ) Եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության, փաստաթղթի մանրամասների մասին իշխանությունը խնդիր ունի խոսելու, ապա ինչո՞ւ է առհասարակ փաստը թաքցրել և դրան անդրադարձել միայն բանից հետո, երբ դրան հղում են կատարել ռուս սահմանապահները։
Այս ու նմանատիպ հարցադրումներին արձագանքելու փոխարեն իշխանության տարբեր տրամաչափի դեմքեր զբաղված են թեման «սվաղելով», հանրությանը մոլորեցնելով, ինչպես նաև՝ Ադրբեջանի ներկայությունը Սյունիքի ճանապարհներին լեգիտիմացնելով»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ