Եվրամիությունում բացատրել են դիվանագետների ներկայությունը Նավալնու գործով դատավարությանը
Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, մեկնաբանելով դիվանագետների ներկայությունը Ալեքսեյ Նավալնու գործով նիստերին, այն նորմալ դիվանագիտական պրակտիկա է անվանել, որը համահունչ է միջազգային չափանիշներին. ԵՄ-ն արել է այդպես նախկինում եւ անում է հիմա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա դասական դիվանագիտական պրակտիկա է: Հնարավորության դեպքում դիվանագիտական առաքելությունները տեղում հետեւում են դատավարություններին, դա լիովին նրանց լիազորությունների սահմաններում է եւ համապատասխանում է միջազգային չափանիշներին: Մենք հետեւում ենք ընթացակարգերին, դա ընդհանուր կանոն է»,- ասել է Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանում Նավալնու դեմ «Իվ Ռոշե»-ի գործով նիստին 14 պետության ներկայացուցիչներ էին ժամանել: Ռուսաստանի արտգործնախարարությունում, մեկնաբանելով արեւմտյան դեսպանատների գործողությունները Ռուսաստանում չհամաձայնեցված ակցիաների եւ Նավալնու գործով դատավարությանը դիվանագետների ներկայության հետ կապված, հայտարարել են, որ Մոսկվան կաշխատի յուրաքանչյուր նման դեպքում: Վարչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ օտարերկրյա դիվանագետների ներկայությունը Նավալնու գործով դատավարությանը քաղաքական ակցիա է, միջամտություն Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին եւ Ռուսաստանին զսպելու Արեւմուտքի փորձերի ինքնամերկացում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...