Հովիկ Աղազարյանը ծանր է տարել նախօրեի միջադեպը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն անասելի ծանր է տարել նախօրեի միջադեպը, երբ մի խումբ դաշնակցական երիտասարդներ փողոցում մոտեցել են իրեն ու «ՔՊ-ական դավաճան» անվանել։ «Ամենասարսափելի բառերից մեկը մեր լեքսիկոնում, թե հայոց լեզվի մեջ դա «դավաճան» բառն է, առավել եւս՝ հայրենիքի նկատմամբ։ Բնական է, որ ծանր էր»,- երեկ մեր լրագրողին ասել է Աղազարյանը, նաեւ հավելել․ «Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որոնք էմոցիոնալ ֆոնի վրա իրավունք ունեն անգամ իմ հասցեին նման արտահայտություն անեն, բայց այդպիսի բան ասողների մեծ մասն այդպիսի բաներ անում են կոնկրետ շահադիտական նպատակներով։ Հիմա, թե ով որ դեպքն է՝ չես կարող տարբերել»։
Պատմեց, որ ինքը երիտասարդներին խնդրել է, որ դիմեն իրավապահներին, եթե կարծում են, որ ինքը դավաճան է։ «Մի աղջիկ ասաց, որ մեր դիմումը չեն ընդունում։ Ես փոխանցել եմ իմ հեռախոսահամարը եւ ասել՝ դիմեք, երբ չեն ընդունի, զանգեք՝ ես կմիջամտեմ»,- ասել է Աղազարյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ