Ոստիկա՞ն, թե՞ ենիչերի
Քիչ առաջ դիտեցի այսօր մի քանի քաղաքացիների ոստիկանության կողմից բերման ենթարկելու կադրերը։
Առաջին․ հավաքը բացարձակապես խաղաղ էր։
Երկրորդ․ ոստիկանական ուժերի քանակը, նույնպես՝ բացարձակապես, գերազանցում էր հավաքի մասնակիցների քանակին։
Երրորդ․ ոստիկանությունը, նույնպես՝ բացարձակապես անհիմն, այլ ոչ անհամաչափ, ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ։
Չորրորդ․ ոստիկանության կողմից կիրառված անհիմն ուժը, նույնպես՝ բացարձակապես բռի էր, կոպիտ, համեմված վիրավորանքներով ցուցարարների հասցեին։
Եզրակացություն․ անկախ Հայաստանում խաղաղ, շեշտում եմ՝ խաղաղ հավաքների պատմության մեջ դեռևս չի եղել ոստիկանության կողմից այս աստիճանի՝ բացարձակապես անհիմն, բռի, կոպիտ միջամտություն խաղաղ հավաքների մասնակիցների հանդեպ։ Հայաստանում, այլևս ոչ թե սավառնում, այլ ամրապնդվում է բացարձակ ոստիկանական համակարգն ու անպատժելիությունը։
Հ․Գ․ Եվ ու՞մ եք դուք պաշտպանում, հայրենիքը թշնամուն հանձնած, թշնամու դաշնակից բռնապետիկին և հանուն ինչի՞․․․, հա հիշեցի՝ աշխատավարձ, պարգևավճարներ, ծրարով հավելավճարներ։ Թքած պետության, հայրենիքի վրա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում