Մարդիկ կոնկրետ խնդիրների ու այդ խնդիրների համար մեղավոր կոնկրետ անձանց փոխարեն սկսել են ողջ բանակը քննադատել
Բանակի մասին… Սիրելի ընկերներ, ես հասկանում եմ ձեր վրդովմունքը, երբ տեսնում եք, որ մեր Բանակի վերակազմավորման խնդիրներով այսօր զբաղվում են այնպիսի ստահակներ, ինչպիսիք են դավաճան Նիկոլը, Արարատ Միրրզոյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վաղարշակ Հարությունյանը և այք։ Ես հասկանում եմ ձեր բարկությունը, երբ պատերազմում խայտառակ պարտություն կրած զինվորականները բարձր ու պատասխանատու պաշտոնների են նշանակվում, երբ Արցախում ցանկանում են կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետները և այլն, և այլն։ Բայց մի կարևոր հարց կա, որում խնդրում եմ ուշադիր լինել։ Եկեք թացը չորի հետ չխառնենք։
Facebook-յան լրահոսն եմ նայում ու տեսնում, որ մարդիկ կոնկրետ խնդիրների ու այդ խնդիրների համար մեղավոր կոնկրետ անձանց փոխարեն սկսել են ողջ բանակը քննադատել։ Դա անթույլատրելի է, չի կարելի այդպես։ Մեր Բանակն արժանի չէ դրան։ Մեր Բանակում խնդիրներ շատ կան, բայց հակառակի օրինակները շատ ավելի շատ են։ Համահարթեցումներն անընդունելի են։ Հիշե՛ք մեր այն զինվորականների մասին, ովքեր անձնվիրաբար, ամենայն խոնարհությամբ ու նվիրվածությամբ ծառայում են Հայրենիքին։ Ամեն պահ ու ամեն վայրկյան են ծառայում՝ առանց աջ ու ձախ նայելու։ Հիշե՛ք մեր հրաշալի հրամանատարների մասին, ովքեր մեր բոլորիս հպարտության աղբյուրն են։ Ու հիշեք նաև ապագայի մասին։ Այն ապագայի, որտեղ բոլորս միասին լծվելու ենք մեր արժանապատվության վերականգնման գործին։
Բանակը մեր զավակն է։ Բանակը մեր սրբությունն է։ Եվ ուրեմն եկեք թույլ չտանք, որ որևէ մեկի հանցանքն ու դավաճանությունը թեկուզ փոքր չափով արատավորի մեր Բանակի անունը։ Մենք պարտավոր ենք պահել այն, ինչ ունենք և պատվել ու մեծարել մեր իրական պաշտպաններին։ Հիշեք դրա մասին, խնդրում եմ և վստահ եղեք, որ մեր Բանակի ամենափառավոր օրերը դեռ առջևում են։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում