Փաշինյանական իշխանությունը կրկին անտաղանդ փորձում է ստել,ավելի ճիշտ ստում են ու չեն էլ կարմրում. Արման Աբովյան
Փաշինյանական իշխանությունը կրկին անտաղանդ փորձում է ստել,ավելի ճիշտ ստում են ու չեն էլ կարմրում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Եվ այսպես...
Խորհրդարանական իշխող «Իմ Քայլը» խմբակցությունը այսօր հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը 2020 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում
:...
Հիշեցնեմ իրենց, որ խորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և անձամբ Գագիկ Ծառուկյանի, հրաժարվել է Փաշինյանի հետ քննարկել ՄԻԱՅՆ ընտրությունների անցկացնելու պայմանները և մնացած հարցերը (ներկայիս իշխանությունների ներքո) ՝ իրավամբ պահանջելով, որ Փաշինյանը հեռանա առանց քաղաքական սակարկությունների:
Ավելին, ինքը`Ծառուկյանը, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում իշխանափոխությունն այլընտրանք չունի, իսկ Փաշինյանի հեռանալուց հետո, անցումային շրջանից հետո պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ:
Այնպես որ վերջ տվեք ստախոսությանը, միևնույն է դա ձեզ չի օգնի երկարաձգել ձեր իշխանության քաղաքական կյանքը»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում