Գերմանիայի նախագահն անվանել է էներգետիկան «վերջին կամուրջը» Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ
Էներգետիկան «վերջին կամուրջն» է Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ, այն չարժե քանդել, հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Rheinische Post պարբերականին տված հարցազրույցում:
«Վերջին տարիներին հարաբերությունների հետեւողական վատացումից հետո էներգետիկայի ոլորտում կապերը մնում են քիչ թե շատ վերջին կամուրջը Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ: Երկու կողմերը պետք է մտածեն՝ արժե արդյոք ամբողջովին եւ անդառնալիորեն քանդել այդ կամուրջը»,-նշել է նախագահը:
Այդպես նա մեկնաբանել է «Հյուսիսային հոսք-2» ռուս-գերմանական գազատարի շինարարությունը դադարեցնելու կոչերը Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Շթայնմայերի կարծիքով՝ եվրոպական երկրները չեն կարողանա ազդել իրենց կարծիքով անընդունելի իրավիճակի վրա, եթե խզեն Ռուսաստանի հետ վերջին կապերը:
Նավալնիի շուրջ իրավիճակը «Հյուսիսային հոսք-2»-ի հետ կապելու փորձերի դեմ են ներկայացել նաեւ Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը, Ռուսաստանի հետ գործերով Գերմանիայի կառավարության համակարգող Յոհան Զաթխոֆը, ինչպես նաեւ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն ու այլ քաղաքական գործիչներ, հաղորդում է Газета.ru-ն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...