Ֆոնսեկա․ Մենք չսխալվեցինք գոլի դրվագում, պարզապես կատարողը Ռոնալդուն էր
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է չեմպիոն Թուրինի «Յուվենտուսից» կրած 0։2 հաշվով պարտությունը Իտալիայի առաջնության 21-րդ տուրի խաղում։
«Հանդիպման մեծ մասը մենք լավ խաղացինք։ Պետք չէ մոռանալ, որ մենք խաղում էինք «Յուվենտուսի» դեմ։ Լավ էինք պաշտպանվում։ Եթե նայեք վիճակագրությունը, կտեսնեք, որ մենք ավելի շատ փոխանցումներ ենք կատարել մրցակցի տուգանային հրապարակ, ավելի շատ անկյունային ենք ունեցել, ավելի շատ ենք տիրել գնդակին, ավելի շատ փոխանցումներ կատարել, բայց «Յուվենտուսը» գոլեր խփեց։
Հենց այդ պատճառով էլ Ռոնալդուն լավագույնն է աշխարհում։ Նա կարող է գոլեր ստեղծել ոչնչից։ Մենք չսխալվեցինք այդ գոլի դրվագում, պարզապես կատարողը Ռոնալդուն էր։
Ես կցանկանայի նշել մեր թիմի աշխատանքը։ Մենք դրսեւորեցինք համարձակություն, եկանք այստեղ եւ ցուցադրեցինք մեր ֆուտբոլը՝ ստիպելով «Յուվենտուսին» մեծ ուժերով պաշտպանվել սեփական տուգանայինում»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր
«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 2:0
Կրիշտիանու Ռոնալդու, 13, Ռոխեր Իբանիես, 69 (ինքնագոլ)
«Յուվենտուս». Շչեսնի, Դանիլո, Բոնուչի (Դեմիրալ, 86), Կյելինի, Ալեքս Սանդրո (Դե Լիգտ, 85), Արտուր, Ռաբիո, Մաքենի (Կուադրադո, 65), Կյեզա (Բերնարդեսկի, 81), Ռոնալդու, Մորատա (Կուլուսևսկի, 65):
«Ռոմա»․ Պաու Լոպես, Կարսդորպ (Բրունո Պերես, 77), Մանչինի, Իբանիես, Կումբալա, Վիլյար (Դիավարա, 63), Վերետու, Սպինացոլա, Կրիստանտե (Կարլես Պերես, 63), Մխիթարյան, Մայորալ (Ջեկո, 63)։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում