Բեռլինը մոտ 21 մլն եվրո է հատկացրել բելառուսական ընդդիմությանն աջակցելու համար
Գերմանիան Բելառուսի ընդդիմությանն աջակցելու ծրագրին մոտ 21 մլն եվրո է հատկացրել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին «Համերաշխություն Բելառուսի հետ» խորագրով առցանց համաժողովի ժամանակ հայտարարել է երկրի ԱԳ նախարար Հայկո Մաասը:
«Վստահ եղեք, Գերմանիան և ԵՄ-ն ձեր կողքին են: Մենք պատժամիջոցներ ենք սահմանել Լուկաշենկոյի և նրա ռեժիմի դեմ: Մենք գործողությունների ծրագիր ենք մշակել «Բելառուսի քաղաքացիական հասարակություն» անվանումով, որը 21 մլն եվրոյի ծավալով գումար է նախատեսում»,- ասել է գերմանացի նախարարը՝ դիմելով բելառուսական ընդդիմանության կողմնակիցներին:
Նրա խոսքով՝ դրամանշորհներ են հատկացվել ցույցերին մասնակցելու պատճառով համալսարաններից և դպրոցներից դուրս մնացած ուսանողներին: «Աջակցելու ենք անկախ ԶԼՄ-ներին: Հոգեբանական օգնություն ցույց կտանք կտտանքների զոհերին և ապաստան կտրամադրենք հետապնդվող բելառուսներին: Եվ մենք ապացույցների հավաքման մեխանիզմ կստեղծենք նրանց դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները: Կգա օրը, երբ նրանք պատասխանատվության կենթարկվեն»,- հավելել է Մաասը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր ավելի վաղ նույնպես հայտարարել էր, որ իր երկիրը Բելառուսի ընդդիմությանն աջակցելու ծրագիր է ընդունել, որն իրենից ենթացդրում է կացարանի և դրամաշնորհի տրամադրում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...