Սերխիո Ռամոսը կվիրահատվի
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն առաջիկայում կենթարկվի ծնկի վիրահատության, հայտնում է Mundo Deportivo-ը:
Իսպանացի պաշտպանն ունի մենիսկի խնդիր, որը նրան անհանգստացնում է այս մրցաշրջանի ընթացքում: Սպասվում է, որ վերականգնման համար կպահանջվի 6-7 շաբաթ, և վիրահատությունից հետո նա խաղադաշտ կվերադառնա ապրիլից ոչ շուտ:
Հիշեցնենք, որ 34-ամյա Ռամոսը 2005 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 14 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում