Գերմանիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին վերջնական որոշումը ընդունվելու է 2021 թվականի կեսերից ոչ վաղ
Գերմանիայից ամերիկացի զինծառայողների դուրսբերման մասին վերջնական որոշումը ընդունվելու է 2021 թվականի կեսերից ոչ վաղ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ հենց այդ ժամանակ պատրաստ կլինի ամբողջ աշխարհում ամերիկյան զորքերի ներկայության մասին զեկույցը, հայտնել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, փոխանցում է DW-ն:
Իսկ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Բայդենին առաջարկները կփոխանցի միայն զեկույցի պատրաստ լինելուց հետո, հավելել է Քիրբին:
Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը 2020 թվականի հունիսին հաստատել էր Գերմանիայում ամերիկացի զինծառայողների թվաքանակը շուրջ 12 հազարով կրճատելու մտադրության մասին: Թրամփը զորքերի հնարավոր դուրսբերումը պատճառաբանել էր ՆԱՏՕ-ի առջեւ Գերմանիայի պարտքով: Այդ պահին Գերմանիայում տեղակայված էր Միացյալ Նահանգների մոտ 35 հազար զինվոր ու սպա:
Այդ ժամանակ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Թրամփի ծրագիրը հարուցել էր ինչպես Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված կուսակցությունների արտաքին քաղաքականության հարցերով փորձագետների, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի քննադատությունը: Միաժամանակ Վաշինգտոնը կոնկրետ քայլեր չի ձեռնարկել Գերմանիայում ԱՄՆ զորակազմի կրճատման ուղղությամբ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...