Արցախում քննարկում են պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման հարցը. Տիգրան Աբրահամյան
Երեկվանից Արցախի պաշտոնական շրջանակները քննարկման մեջ դրեցին պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Զինված ուժերի մասին քննարկումները պետք է լինեն ողջամիտ փաստական բազայի հիման վրա։
Ամեն մեկը մի դետալ վերցնում, առանձնացնում է ու անունը դնում է ռեֆորմ։
Մի բան էլ. երեկվանից Արցախի պաշտոնական շրջանակները քննարկման մեջ դրեցին պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման հարցը։ Խոսքը վերաբերում է Արցախի զորակոչին։
Չեմ կարծում, թե հանրության համար ականջահաճո այս տարբերակը քննարկելի է Հայաստանի կամ Արցախի համար։
Մենք չունենք ոչ անվտանգային համապատասխան միջավայր, ոչ էլ մարդկային այդպիսի ռեսուրսներ, որոնք մեզ հնարավորություն կտան ժամկետային ծառայության կրճատմանը՝ ժամանակային առումով կամ ընդհանրապես, նույնիսկ եթե մենք մեծացնում ենք պայմանագրայինների թիվը։
Զինված ուժերը վերափոխումների կարիք ունի, բայց դա պետք է լինի մասնագիտական, փորձագիտական խորքային ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ