«Իմ քայլի» պատգամավորը «խառն» է. նա ինտենսիվ «երթեւեկ» է իրականացնում դատախազություն-ՀՔԾ երթուղով
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հունվարի 13-ին տհաճ միջադեպ էր գրանցվել Ազգային ժողովում, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կոպիտ վերաբերմունք էր դրսեւորել Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանի նկատմամբ, խոչընդոտել էր նրա աշխատանքը, հրել էր նրան, ապա ձեռքից խլել բարձրախոսը:
Միջադեպին արձագանքել էին մի շարք լրագրողական կազմակերպություններ՝ մասնավորաբար կոչ անելով պատգամավորներին՝ պահպանել էթիկայի նորմերը, զսպվածություն եւ հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, միջադեպի հետ կապված լրագրողը դիմել է դատախազություն, որտեղից գործը վերահասցեագրվել է ՀՔԾ-ին: Մեր աղբյուրները պնդում են, որ «իմքայլական» պատգամավոր Հայկ Սարգսյանն այս առումով բավականին անհանգստացած է եւ ինտենսիվ «երթեւեկ» է իրականացնում դատախազություն-ՀՔԾ երթուղով:
Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, անցնող շաբաթվա սկզբին նա եղել է դատախազությունում: Գործը ՀՔԾ փոխանցելուց հետո նա այցելել է նաեւ ՀՔԾ: Ըստ տեղեկությունների, Հայկ Սարգսյանը փորձում է հասնել նրան, որ գործը արագ փակվի «հանցակազմի բացակայության» հիմքով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ