Բոլորն ադրբեջանական համարներով մեքենաներ են, ու դու՝ իրենց մեջտեղում. Հարություն Մնացականյան
Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավալին գիտե՞ք ինչն է, երբ մթնշաղին Արցախի Սզնեք գյուղից դուրս ես գալիս գալիս , որ գնաս Ստեփանակերտ ու հայտնվում ես ավտոշարասյան մեջ։ Դե սկզբում չես էլ պատկերացնում ինչ է, մեկ էլ նայում ես բոլորն ադրբեջանական համարներով մեքենաներ են ու դու իրենց մեջտեղում։ Սկզբում մտածում ես՝ կարո՞ղ է ընկել ես իրենց վերահսկողության տարածք, ու ձեռքդ տանում ես մեքենայի դռան գրպանում դրված դանակն ես փորձում վերցնել ոչ թե ինքնապաշտպանության , քանի որ զինվածների դեմ հացի դանակով ծիծաղելի է կռվել, այլ հարձակման դեպքում ինքնասպանության , քանի որ իրենց համար դիակն անօգտակար, անպիտան բան է , գոնե տուն կուղարկեն , մարդավարի կթաղվեմ, որպես դժբախտ պատահարի զոհ։
Իմ բախտը բերեց , որ ուղղակի չտարան ու իրենց հետ միասին հասա ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող անցակետ։ Բարև Արցախ , բարև նոր իրողություն , բարև ճանապարհին 6֊8 անցակետով ստուգում անցնող ժողովուրդ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում