Կոռուպցիան պոզո՞վ է լինում, պոչո՞վ, թե մեր աչքն է արդեն սովորել․․․ Ի՞նչ մասնակցություն է ունեցել այդ գործարքում Տիգրան Ավինյանն ու Վարագ Սիսեռյանը
Ինչպես տեղյակ եք «Թիմ» ՍՊԸ-ն պատրաստվում էր ձեռք բերել «Բիլայն Արմենիան», որի գործարքը ի վերջո իրականացվեց պատերազմական ծանր օրերին։
Ժամանակաշրջանով պայմանավորված բազմաթիվ հարցեր ռազմավարական այս ոլորտում մնացին չպարզաբանված, իսկ գործարքի ավարտին փոխվարչապետ Ավինյանի աշխատակազմի ղեկավարի նոր աշխատանքը էլ ավելի շատ հարցադրումներ հարուցեց։ Հիշեցնեմ, որ Վարագ Սիսեռյանը օրերս նշանակվեց «Բիլայն» ընկերությունը գնած «Team Telecom Armenia» ընկերության փոխտնօրեն՝ ութանիշ աշխատավարձային դրույքաչափով։
Հիմնական հարցադրումը հետևյալն էր. նորաստեղծ և ոչ այնքան մեծ ռեսուրսներ տիրապետող ընկերությունը ինչպե՞ս կարող է տասնյակ միլիոնավոր դոլարների արժողության գնում իրականացնել։ Եվ անգամ վարկի դեպքում, ինչո՞ւ պետք է ռիսկի դիմի առևտրային բանկը և նորաստեղծ կազմակերպությանը հատկացնի այդչափ մեծ վարկային միջոցներ։
Այսպիսով տեղեկացնում եմ, որ ըստ ամենայնի 2020թ. հոկտեմբեր ամսվա վերջին (պատերազմի ամենածանր ժամանակահատվածում) կառավարությունը ոչ հրապարակայնության պայմաններում, առանց պետական շահի հիմնավորման երաշխավորման հիմքեր է ստեղծում «Թիմի» համար, որպեսզի վերջինս կարողանա առևտրային բանկերից մեկի միջոցով իրականացնել գործարքը։ Այլ կերպ ասած անհաջողության դեպքում պետությունն է կրելու այն վնասը, որի շնորհիվ նորաստեղծ կազմակերպությունը գնել է «Բիլայնը» և վերջինիս բարձրաստիճան պաշտոնյաներին նշանակել ութանիշ աշխատավարձեր։
Դիմում եմ կառավարությանը՝ հրապարակելու այդ գործարքի մանրամասները, համաձայն որի պետությունը գործողություններ է իրականացրել՝ աջակցելու նորաստեղծ մասնավոր կազմակերպությանը։
- Ի՞նչ շահագրգռություններից ելնելով է կառավարությունը միջամտել,
- Ի՞նչ մասնակցություն է ունեցել այդ գործարքում կառավարության անդամ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և վերջինիս աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը
- Եվ վերջապես Կոռուպցիան պոզո՞վ է լինում, պոչո՞վ, թե մեր աչքն է արդեն սովորել։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում