Պատերազմի վտանգը չի վերացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրության ռեժիմը պահպանվում է մինչ օրս։ Թեպետ ռազմական գործողություններ այլեւս չկան, սակայն իշխանությունը չի չեղարկում այդ ռեժիմը միայն մի պատճառով․ բանն այն է, որ ռազմական դրության ժամանակ օրենսդրությունը թույլ չի տալիս վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնել ԱԺ։
Պատերազմից մի քանի շաբաթ անց ընդդիմությունը փորձեր արեց ռազմական դրությունը չեղարկել, իշխանությունը տապալեց՝ հակափաստարկն այն էր, որ դեռ որոշ ժամանակ այն պետք է պահպանվի, որպեսզի անվտանգային խնդիրները կարգավորվեն։
Այս ընթացքում ընդդիմությունը չի՞ փորձել պարզել, թե արդյոք չե՞ն լուծվել այդ խնդիրները, եւ երբ է հանվելու ռազմական դրությունը՝ երեկ հարցրինք ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանին։ Պատգամավորը փոխանցեց կառավարության ներկայացրած հիմնավորումը՝ տարածաշրջանում լարված իրավիճակ է, եւ ամեն պահի նոր պատերազմի վտանգ կա․ «Ասվում է, որ վտանգը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դեռ վերացված չէ»։
Իսկ իրենք ՊՆ-ին դիմե՞լ են՝ կա՞ նման վտանգ։ «ԶՈՒ-ն չի կարող առանձին դիրքորոշում ունենալ, որովհետեւ կառավարության կազմում է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ