Մեսիի շնորհիվ «Բարսելոնան» 4 տարում վաստակել է 619 միլիոն եվրո
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի շնորհիվ «Բարսելոնան» 2017 թվականից ապահովել է 619 միլիոն եվրոյի եկամուտ, հաղորդում է Sport.es-ը։
Հովանավորների պայմանագրերը կատալոնական ակումբի հետ Լիոնել Մեսիի գործոնի դեպքում շատ ավելի մեծ եկամուտ են ապահովում, քան առանց նրա։
Նույնը վերաբերում է նաեւ խաղերի տոմսերի եւ ֆուտբոլիստների խաղաշապիկների վաճառքին, կորպորատիվ բաժնետոմսերի գնին։
Ավելի վաղ իսպանական El Mundo պարբերականը հրապարակել էր գաղտնի տվյալներ, որոնց համաձայն՝ Մեսին 2017-ին կնքած չորս տարվա պայմանագրով արդեն ստացել է 511 միլիոն եվրո, իսկ ընդհանուր եկամուտը կկազմի 555 միլիոն եվրո նախքան հարկերի վճարումը։
Մեսիի ներկայացուցիչները հայտարարել են, որ արտահոսքի համար դատի կտան «Բարսելոնայի» ներկայացուցիչներին եւ պարբերականին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում