Անջելինա Ջոլին աճուրդում կվաճառի Ուինսթոն Չերչիլի հեղինակած նկարը
Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչլի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ստեղծած նկարը՝ «Կուտուբիա մզկիթի գմբեթը», դերասանուհի Անջելինա Ջոլիի կողմից աճուրդի է հանվել նախնական 2․1-3․4 մլն դոլարով, հայտնում է Forbes-ը։
«Կուտուբիա մզկիթի գմբեթը» ստեղծվել է 1943թ․-ին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հետ հանդիխումից հետո։ Չերչիլը գործընկերոջը հրավիրել էր Մարաքեշ գնալ եւ այնտեղ դիտել մայրամուտը։
Բրիտանական կառավարության ղեկավարն ի հիշատակ այդ այցի նկարել է այդ նկարը։ Ռուզվելտի մահվանից հետո այն պատկանել է տարբեր տերերի։ Աշխատանքը վերջին անգամ գնել էին Անջելնա Ջոլին ու նրա նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը. նրանք բնապատկերը ձեռք էին բերել 2011թ․-ին։
Համատեղ կյանքի ընթացքում ամուսինները գեղարվեստական պատկառելի հավաքածու են ձեռք բերել, որում ներառված են նաեւ Բենքսիի, Դոմ Պատինսոնի եւ Նեո Ռաուխի նկարները։ Ստեղծագործողությունների ընդհանուր արժեքը գնահատվում է 25 մլն դոլար։
Հայտնի չէ՝ ինչու է Ջոլին որոշել վաճառել Չերչիլի կտավը։ Դերասանուհին բրիտանացի քաղաքական գործչի վաղեմի երկրպագուն է։ «Առանձնակի վտանագավոր» ֆիլմի վրա աշխատանքի ընթացքում նա նույնիսկ երկու դաջվածք է արել, որոնք ոգեշնչված են 1940թ․-ին վարչապետի խոսքով։
At the end of the Jan 43 Casablanca conference, Churchill painted this study of Tower of Katoubia Mosque, in a day. Look at the colours, shadows, the Atlas mountains. It's full of respect for antiquity. Incredibly it's the ONLY painting WSC made during WW2, his only relaxation https://t.co/btuoFSHvqF pic.twitter.com/emwBs7WsN4
— Peter Caddick-Adams, PhD, FRHistS, FRGS (@militaryhistori) January 14, 2021


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...