«Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին». Զաս
Հայաստանին օգնություն ցուցաբերելու մեխանիզմը չի քննարկվել ՀԱՊԿ-ում, քանի որ Երևանը չի դիմել կազմակերպությանը, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ առցանց ճեպազրույցի ժամանակ:
«Մենք ի սկզբանե կողմ ենք եղել ռազմական գործողությունների դադարեցմանը և խաղաղ պայմանավորվածությունների ճանապարհով տարածաշրջանում խնդիրների լուծմանը։ Այդ դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է Զասը։ «Մենք մեծ աշխատանք ենք տարել․ դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ մենք ունենք հավաքական անվտանգության մասին բազային պայմանագիր, որտեղ հստակ ամրագրված են այս կամ այն պետությանն օգնություն ցուցաբերելու համար ՀԱՊԿ-ի հնարավորությունների գործարկման պայմաններն ու կարգը»,- հայտարարել է Զասը։
4-րդ կետի համաձայն՝ ագրեսիայի, հարձակման դեպքում, որը սպառնում է մեր պետություններից մեկի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, այդ պետության դիմումով նրան անհապաղ օգնություն է ցուցաբերվում, այդ թվում՝ ռազմական։ «Այս իրավիճակում Հայաստանի կողմից որևէ դիմում չի եղել՝ ՀԱՊԿ-ի կողմից ռազմական կամ այլ օգնություն ստանալու համար։ Այդ մեխանիզմը մենք չենք գործարկել և չենք դիտարկել»,- նշել է նա։
Պաշտոնյան հավելել է, որ կան պայմաններ` խաղաղ ճանապարհով հակամարտության ամբողջական կարգավորման համար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...