Առաջարկություն
Կարդալով և լսելով արդի հայ պետական, քաղաքական, հասարակական «առաջադեմ, խաղաղասեր» գործիչների մտավարժանքները և ծրագրերը, կապված անցյալը մոռանալու, թուրք-ադրբեջանական սահմանները բացելու, առևտուր անելու,այն է՝ քիրվայություն անելու հետ, կարծում եմ այս հարցում պետք է հետևողական լինել։
Այո, անհրաժեշտ է «լրջագույնս» գրաքննություն մտցնել և արգելել, դասական կոչվող, բայց իրականում «ազգայնական» հայ պատմաբանների, գրողների, ռազմական գործիչների ստեղծագործությունները։
Պատկերացնու՞մ եք, երբ երեխան ընթերցի Ռափայել Պատկանյանի «Օրորոցի երգը»․
Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե․․․
Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ։
Կամ Միքայել Նալբանդյանի «Ազատությունը»․
— Ազատությո՜ւն,— գոչեցի,—
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
«Իտալացի աղջկա երգը»․
«Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ գանչում է
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ»:
«Մեր հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապած,
Յուր քաջ որդոց սուրբ արյունով
Պիտի լինի ազատված»:
Րաֆֆու «Խենթը»
Շահան Նաթալիի «Թուրքերը և մենք»
․․․Եվ իհարկե Նժդեհի բոլոր ստեղծագործությունները։
Շարքն անվերջ է, բայց պետք է հետևողական լինել և վերացնել հեղինակ առ հեղինակ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում