Ֆիրդուսի շուկայի առեւտրականներին տեղեր կհատկացվեն «Հրազդան» տոնավաճառում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ֆիրդուսի շուկայի փակվելուց հետո տասնյակ առեւտրականներ դիմել են ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում աշխատելու հարցով։ Այս մասին մեր լրագրողին ասել է Աղաբաբյանը՝ նշելով, որ օգոստոսի 1-ից տոնավաճառում նրանց տեղեր կհատկացվեն:
Աղաբաբյանը հույս է հայտնել, որ դեռ շատերը կդիմեն, քանի որ ամիսներ առաջ առեւտրականների համար վարձավճարի գինը 50 հազարից հասցվել է 30-ի: Ըստ սեփականատիրոջ՝ այլ կերպ հնարավոր չէր, քանի որ առեւտուր չկա։ «Իսկ այն, ինչ եղավ այս տարիներին, բոլորդ գիտեք, ովքեր էլ որ մնացել են տոնավաճառում, նրանք նվիրյալներ են, այդ վարձավճարների գումարներով ենք կարողանում հոգալ ստադիոնի վարձերը, ծախսերը»,- ասել է Աղաբաբյանը՝ կոնկրետ չնշելով, թե ներկա պահին որքան առեւտրական է «կանգնում» «Հրազդան» տոնավաճառում:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ՊԵԿ ստուգումներից հետո «Հրազդան» մարզադաշտը եւ տոնավաճառը հայտնվեցին աննախանձելի վիճակում, ի վերջո՝ սնանկ ճանաչվեցին։ Աղաբաբյանի գործերն ավելի վատացան, երբ բացվեց Ծառուկյանի «Առինջ մոլը», եւ առեւտրականներից շատերը տեղափոխվեցին անվճար տաղավարներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...