Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Փետրվարի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հետ, ով աշխատանքային այցով Ռուսաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
«Լավրովը և Լինդեն կքննարկեն ԵԱՀԿ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև Բալթիկ ծովի տարածաշրջանում և Հյուսիսային Եվրոպայում անվտանգության իրավիճակը, Արկտիկայում համագործակցությունը և ռուս-շվեդական երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր»:
Գերատեսչությունը նաև հավելում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն ԵԱՀԿ-ի արդիական հիմնախնդիրները երեք ուղղություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և հումանիտար, ինչպես նաև ԵԱՀԿ-ի աշխատանքի ծրագրերը 2021 թ.-ին։
«Նախատեսվում է դիտարկել հարցեր, որոնք առնչվում են ԵԱՀԿ-ի աջակցությամբ հակամարտությունների կարգավորմանը Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում», – նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը