Հայտնի են դարձել Windows-ի թողարկման նոր ժամկետները
Windows 10-ի հաջորդ խոշոր թարմացումը կթողարկվի հունիսին, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով Windows Latest պարբերականը: Microsoft-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ օպերացիոն համակարգը կթողարկվի հունիսին: Հեղինակների կարծիքով` Windows 10 21H1 թարմացումը խոշոր նորամուծություններ չի ունենա եւ նվիրված կլինի համակարգի որակի բարելավմանը եւ սխալների շտկմանը:
Հայտնի է, որ բացահայտված թարմացումը մշակողների համար նոր API (Application Programming Interface) կստանա: Բացի այդ, Microsoft-ի ծրագրավորողները մտադիր են շտկել Kernel Transaction Manager-ի (KTM) վտանգավոր խոցելիությունը: Windows 10 21H1-ի վրա աշխատանքները կմեկնարկեն փետրվարին, իսկ մշակողների համար օպերացիոն համակարգի բետա տարբերակը հասանելի կդառնա մայիսին:
Ամերիկյան կորպորացիան իր օպերացիոն համակարգի խոշոր թարմացումը սովորաբար ներկայացնում է գարնան վերջին: Օրինակ, Windows 10-ի 1903 եւ 2004 տարբերակները թողարկվել էին մայիսի վերջին շաբաթվա ընթացքում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...