ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ
ԱԱԾ-ն «բացահայտել» է խոշոր չափի կոռուպցիոն գործարք։ Պարզվում է, որ ստի և կեղծիքի հեղափոխական, կոռուպցիայի դեմ պայքարող իշխանության առաջին իսկ գործարքներից մեկը եղել է 70-ական թվականների զենքի կոռուպցիոն գործարքը ( չշփոթել 80-ականների զենքի հետ)։ Իսկ արդյոք, միայն ա՞յս գործարքը։ Իսկ հորդանանյան ՀՕՊ համակարգե՞րը, իսկ չարաբաստիկ ՍՈՒ-ե՞րը, իսկ բանակի սննդի մատակարարու՞մը։ Եվ այս ամենը պատերազմող երկրում։ Միայն թե չասեք, որ այս ամենի մասին վարչապետ կոչեցյալն անտեղյակ է եղել։ Իմանալով նրա բռնապետիկական , միանձնյա իշխելու բնավորությունը, անհնար է, որ որևէ նախարար ինքնուրույն նման որոշում կայացներ։ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ։
Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչու՞ նույն վարչապետ կոչեցյալը, իրեն ենթակա ԱԱԾ-ին հանձնարարեց հարուցել քրեական գործ և կալանավորել միջնորդ Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո)։ Կարծում եմ պատճառը Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերջերս կատարած բացահայտումներն էին և հիմնական թիրախը հենց նա է։ Սպասենք Դավիթ Տոնոյանի, առայժմ որպես վկա հարցաքննությանը։
Հ․Գ․ Ի գիտություն ժողովրդավարության ջատագով «առաջադեմներին» ։ Ցանկացած ժողովրդավարական երկրում, նման սկանդալի դեպքում կառավարությունն իր ողջ կազմով հրաժարական կտար, կամ նրան կստիպեին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում