Թե բա «կրում եմ պատասխանատվությունը...». Կարեն Վրթանեսյան
ԳՇ պետի նոյեմբերի 17-ի հայտնի հայտարարությունը երևի հիշեք... Որում ասաց, թե դեռ հունիսի 12-ին է զգուշացրել գալիք պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին,- գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Շատ հետաքրքիր է վերընթերցել 2,5 ամիս անց...
1. Կապիտուլյացիայի հայտարարության մասին ասում էր. «... այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը ...»։
Իրականում կորցրել ենք Արցախի 3/4-ը, իսկ ՊԲ-ի «ներուժը պահպանելու» մասին ցենզուրայի սահմաններում խոսել ուղղակի անհնարին է։
2. Կամ պատասխանատվության մասին. «Որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար...»։
Տենց թույն ձև ա, էլի, պատասխանատվության։ Ասում ես. «Պատասխանատվություն եմ կրում» ու ոչ մի գործնական քայլ, շարունակում ես business as usual։ Ենթադրաբար պիտի հուզվեինք բոլորս ու ծափահարեինք։
3. Նոյեմբերի 17-ին, բնականաբար, դեռ չգիտեինք, որ սրանք հանձնելու են Ադրբեջանին Հայաստանի ամենամեծ ոսկու հանքը, Իլհամի բանավոր հրահանգով՝ Սյունիքը պաշտպանող դիրքերը, ճանապարհները, որ «Լաչինի միջանցքը» դառնալու է կոճի թելի բարակության մի ճանապարհ, իսկ ադրբեջանցիներն այդ ճանապարհի վրա թառելու են ու արգելեն ՀՀ պաշտոնյաներին Արցախ այցելել։ Որ նորանոր գերիներ ու զոհեր ենք ունենալու...,- ֆեյսբուքյան էջում գրել է Վրթանեսյանը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում