Երգչուհի Քելի Ռոուլենդը երկրորդ անգամ մայր է դարձել
39-ամյա երգչուհի Քելի Ռոուլենդը, որն ամբողջ աշխարհում հայտնի է «Dilemma», «Work», «Obsession» հիեթրով, երկրորդ անգամ մայր է դարձել։ Աստղն ու 46-ամյա ամուսինը՝ Թիմ Ուիզերսփունը, որդի են ունեցել։
Փոքրկկը լույս աշխարհ է եկել 10 օր առաջ, սակայն աստղն այն մասին երեկ է հայտնել՝ հրապարակելով նորածնի լուսանկարը։ «21-րդ դարի 2021 թվականի 21-րդ օրը Նոա Ջոն Ուիզերսփունը ողջունեց մեզ։ Մենք այնքան շնորհակալ ենք»,- գրել է Քելին՝ նշելով որդու ծննդյան գեղեցիկ օրը։
Քելին հետեւորդներին որոշ մանրամասներ է հայտնել. երեխան ծնվել է 20։13-ին եւ կշռել է 3,8 կիլոգրամ։
«Destiny's Child» խմբի հիմնադրի ու նախկին մենակատարի հղիության մասին հայտնի է դարձել հոկետեմբերի սկզբին։ Նա ուրախալի լուրը հայտնել էր «Women's Health» ամսագրին, որի էջերին առաջին անգամ ներկայացել է կլորացած որովայնով։
Պարբերականի հետ զրույցում Ռոուլենդը հայտնել է, որ ինքն ու ամուսինը վաղուց էին մտածում ընտանիքի համալրման մասին, իսկ կարանտինն այդ հարցում միայն օգնել է։ «Մենք խոսում էինք հղիության մասին, իսկ հետո կարանտին սկսվեց, եւ մենք միմյանց ասացինք. «Արի տեսնենք՝ ինչ տեղի կունենա»»,- ասել էր Քելին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...